Ավինյոնում կբացվի Միսաք Մանուշյանի կիսանդրին
ՀասարակությունՖրանսիայի Ավինյոն քաղաքում նոյեմբերի 5-ին կբացվի հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի կիսանդրին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, կիսանդրիի բացման արարողության ներկա կգտնվեն Ավինյոնի քաղաքապետ Սեսիլ Հելը, Ավինյոնի ֆրանս-հայկական ասոցիացիայ ի նախագահ Վերոնիկ Բրունան, այլք:
Կիսանդրին հեղինակել է քանդակագործ Մարսելա Կրացը:
Բացման արարողությունից հետո Ավինյոնի «Պանդորա» կինոթատրոնում կցուցադրվի Ֆրանսիայի դիմադրության շարժմանը և Միսաք Մանուշյանի խմբին նվիրված ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի «Ոճրագործների բանակը» (L'Armee du Crime) ֆիլմը: Ֆիլմում Միսաք Մանուշյանի դերում նկարահանվել է ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը: Ֆիլմը ցուցադրվել է Կաննի փառատոնի ոչ մրցութային ծրագրում: