Գերմանացիները լազերի օգնությամբ տվյալների փոխանցման ռեկորդ են սահմանել
ՀասարակությունԳերմանիայի Ավիացիայի և տիեզերագնացության կենտրոնի գիտնականները անլար մեթոդով հեռավորության վրա տվյալների փոխանցման խտության ռեկորդ են սահմանել։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։
Լազերային փոխանցիչի և ընդունիչի օգնությամբ նրանք կարողացել են 10.45 կմ հեռավորության վրա փոխանցել 1.72 տերաբայթ տեղեկություն մեկ վայրկյանում, ինչը համեմատելի է վայրկյանում 45 DVD-սկավառակներից տվյալների փոխանցմանը։
Նրանք այդ կերպ ցույց են տվել հեռավոր շրջանների համար համացանցի լայնաշերտ անլար հասանելիության հնարավորությունը։