Volkswagen-ի թոփ մենեջերին կասկածում են արժեթղթերի շուկայում խարդախության մեջ
ՀասարակությունԳերմանիայի Բրաունշվիյգ քաղաքի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Volkswagen-ի դիտորդական խորհրդի նախագահ Հանս Դիթեր Փյոթչի դեմ արժեթղթերի շուկայում մանուպուլյացիաներ կատարելու համար:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ թոփ-մենեջերին կասկածում են «դիզելային սկանդալի» շրջանակում մանիպուլյացիաների մեջ: «Կոնցեռնը շարունակում է կարծել, որ ղեկավարությունը կապիտալի շուկային հավուր պատշաճի տեղյակ է պահել»,- ասված է Volkswagen-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Այս տարվա հունիսին Բրաունշվիյգ քաղաքի գլխավոր դատախազությունը նմանատիպ մեղադրանքով հետաքննություն էր սկսել Volkswagen-ի նախկին գլխավոր տնօրեն Մարտին Վինթերքորնի եւ ստոևաբաժանման տնօրեն Հերբերթ Դիսի դեմ: