Գազելն արգելափակվել է ցեխակույտում
ՀասարակությունՆոյեմբերի 7-ին, ժամը 14.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հրազդան ՋԷԿ-ի մոտակայքում "ГАЗель" մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ջրառատ թաղամասի ուսումնարանի մոտակայքում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ГАЗель մակնիշի 10 OO 756 պետհամարանիշով ավտոմեքենան: