ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես կգա հին շենքերի պահպանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ
ՀասարակությունՀՀ մշակույթի նախարարությունը որոշել է հուշարձանների ցանկում գրանցված արժեքների գնահատման չափանիշների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մշակութային ոլորտում առկա տարբեր խնդիրների շուրջ նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաշվի առնելով այն երևույթը, որ վերջին շրջանում բազմաթիվ հին շենքեր են քանդվում, անդրադարձավ հուշարձան ների ցանկում գրանցված արժեքների գնահատման չափանիշներին:
«Այսօր քննարկել ենք այդ խնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակները և որոշել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»,- նշեց նախարարը:
Ըստ նրա` նոր նախաձեռնությամբ հարյուր տարվա պատմություն ունեցող շինությունները պետք է պատմամշակութային արժեք և հուշարձան որակվեն:
«Սեփականատերն իրավունք չի ունենա քանդել կամ հիմնովին փոխել դրանք:
Նա պարտավոր կլինի պահպանել այդ շինությունները»,- հավելեց նախարարը:
Նախարարն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը պետք է ամրագրել օրենքով, սակայն, թե երբ այն իրականություն կդառնա, Արմեն Ամիրյանը դժվարացավ պատասխանել: