Մահացել է ազատամարտիկ Սամվել Հովսեփյանը
ՀասարակությունԱզատամարտիկ Սամվել Հովսեփյանը, ով արդեն երկար ժամանակ է, ինչ հիվանդ էր, քիչ առաջ Արմենիա ԲԿ-ում մահացել է:
Նրա ծանր հիվանդ լինելու լուրը բացահայտվելուց հետո, նրա ազատամարտիկ ընկերները դրամահավաք էին անցկացրել` նրա բուժումը կազմակերպելու համար, սակայն փաստորեն դա արդյունք չտվեց:
ՀՀ անկախության շարժման, նրա սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական և Արցախի համար մղած ազատագրական պայքարի մարտական գործողությունների առաջամարտիկ, հանրահայտ արծիվ, N24 գումարտակի քաջարի հրամանատար, Կորպուսի հրամանատարի տեղակալ, ՀՀ և Արցախի կառավարական բազմակի շքանշանների, մեդալների ու պատվոգրերի ասպետ, գնդապետ Սամվել Հովսեփյանի (Ադմիրալ Սամո) առողջական վիճակը կտրուկ վատացել էր՝ քառօրյա պատերազմի սկսման օրերից մոտ երկու ամիս առաջատար դիրքերում մնալուց հետո։