Մոսկվայում գործազուրկ տղամարդը կես միլիոն ռուբլի է ստացել խափանված բանկոմատից
ՀասարակությունՄոսկվայում ոստիկանները ձերբակալել են 40-ամյա գործազուրկ տղամարդուն, ով ցանկանում էր վարկի մարման վճարում կատարել Սբերբանկի մասնաճյուղերից մեկում:
Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, տղամարդը վճարում անելու համար ցանկանում էր 4000 ռուբլի գումար հանել բանկոմատից, սակայն սարքը պահանջած գումարի փոխարեն 20 000 է տվել:
Տղամարդն իրեն չի կորցրել և կրկնել է գործարքը: Արդյունքում, օգտվելով բանկոմատի աշխատանքի խափանումից, տղամարդը 500 000 ռուբլի է հանել: ՌԴ բնակչի մոտ անմիջապես միտք է հղացել ստացված գումարով մարել իր վարկը: