«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում կայացել է «Բիս Կվիտ» խմբի համերգը
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիայի դահլիճում ներկա է գտնվել պետերբուրգյան «Բիս Կվիտ» երաժշտախմբի համերգին, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև աշխարհահռչակ օպերային երգիչ Դենիս Սեդովը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բազմաժանր այս երաժշտախումբը շատերը համարում են նաև Սանկտ Պետերբուրգի այցեքարտերից մեկն ու ռուսական մշակույթի դեսպանն աշխարհում: Երեկոյի ընթացքում հնչել են աշխարհահռչակ, սիրված բազմաթիվ ստեղծագործություններ և երգեր: