Հրդեհ Երեւանում. այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրեր եւ անասնակեր
ՀասարակությունԵրեւանի Ջրաշեն թաղամասում այսօր՝ նոյեմբերի 12-ին, տեղի է ունեցել հրդեհ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ջրաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկին մոտակա անասնագոմի տանիքում է հրդեհը բռնկվել:
Այն մեկուսացվել է ժամը 16.06-ին, մարվել ՝ 16.55-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 50 քմ եւ կուտակված անասնակեր՝ 6 խմ: