Բաքվում ութերորդ հարկից ընկած տղամարդը ողջ է մնացել
ՀասարակությունԲաքվում 8-րդ հարկից ընկած տղամարդը ողջ է մնացել։
Report-ի փոխանցմամբ 1989-ին ծնված Ջալիլ Ջամիլովը իր ծննդյան հավաքույթի ժամանակ սենյակից դուրս է եկել պատշգամբ ու անզգուշությամբ ընկել 8-րդ հարկից։ Նա ընկել է բակում կայանած ավտոմեքենայի վրա։
Ջամիլովին հիվանդանոց են տեղափոխել մարմնական ծանր վնասվածքներով։
Սկսվել է հետաքննություն։