Մահացել է հայտնի դերասան Ռոբերտ Ոնը
ՀասարակությունBBC-ի հաղորդմամբ նոյեմբերի 11-ին 83 տարեկանում մահացել է հայտնի ամերիկյան դերասան Ռոբերտ Ոնը:
Ըստ նրա գործակալ Մեթյու Սալիվանի, դերասանը մահացել է Նյու-Յորքում՝ շրջապատված իր ընտանիքի անդամներով։
Ոնը հայտնի է «Կոլոմբո» և «Ա թիմը» հեռուստասերիալներով ունեցած իր դերով, ինչպես նաև նկարահանվել է «Հրաշալի ութնյակը» և «Քննիչ Բուլլիթը» ֆիլմերում։ Նշվում է, որ դերասանը վերջերս ավարտել էր իր աշխատանքները ևս 2 ծրագրերում։