Նոյեմբերի 14-ին Երկրի բնակիչներն ականատես կլինեն այս տարվա երկրորդ «գերլուսնին»
ՀասարակությունՆոյեմբերի 14-ին Երկրի բնակիչները հնարավորություն կունենան տեսնելու այս տարվա երկրորդ գերլուսինը, որը վերջին 70 տարում ամենամոտն է լինելու մեր մոլորակին:
Ինչպես հայտնում է abc.net-ը` մեջբերելով ՆԱՍԱ-ի տվյալները, այս տարվա օրացույցով գերլուսնի երևույթը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին, հաջորդները նախատեսվում են նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 14-ին: Նոյեմբերյան գերլուսինը յուրահատուկ է, քանի որ Երկրին ամենամոտ (356 500 կմ) գտնվող լիալուսինն է լինելու 21-դ դարում:
«Գերլուսին» կոչվող աստղագիտական երևույթը տեղի է ունենում, երբ լիալուսինը կամ նորալուսինն անցնում է Երկրին մոտ տարածությամբ իր ամենամսյա ուղեծրով: Այն լիալուսնի կվերածվի Երկրին ամենամոտ կետում գտնվելու պահից 2 ժամ անց` այդպիսով «հավելյալ գերլուսին» դառնալով: Նման երևույթ տեղի չի ունենա մինչև 2034 թվականի նոյեմբերի 25-ը:
Լիալուսինը ձևավորած կլինի երկուշաբթի` երևանյան ժամանակով 17:52-ին: Այն հնարավոր կլինի դիտել մայրամուտից հետո: