Ծառատունկ Նոր Նորքում
ՀասարակությունՆոր Նորք վարչական շրջանում համաքաղաքային ծառատունկը կենտրոնացել էր Թ. Կրպեյանի անվան զբոսայգում: Ծառատունկին մասնակցում էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, տուրիզմի և մշակույթի, եկամուտների հաշվառման և գանձման վարչության ներկայացուցիչներ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, Նոր Նորքի ուսումնական հաստատությունների աշխատակիցներ, բնակիչներ: Մշակութային գեղեցիկ ծրագրով մեկնարկած ծառատունկն իրականացվեց տոնական բարձր տրամադրությամբ:



