Երեւանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ. նրանցից մեկը մահացել է
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծերեթելիի հիվանադանոց են տեղափոխվել 3 երիտասարդներ, 1-ը մահացած 2-ը վիրավոր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ստացել է հրազենային վնասվածքներ։
Այս պահին հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: