Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու


«Հերոսի ծնողները». Ինքն այդ պահին այդտեղ պիտի լիներ, պիտի պահեր սահմանը

Հասարակություն

«Հերոսի ծնողները» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Թալիշի մարտական դիրքերից մեկում նահատակված հերոս Վիկտոր Յուզիխովիչի ծնողներին՝ Ալեքսանդր եւԱննա Յուզիխովիչներին։

Վիկտոր Յուզիխովիչը ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 7 գյումրեցի հերոսներից մեկն է, ով 14 ժամ անհավասար կռիվ է մղել թշնամու դեմ, արյան գնով պաշտպանել դիրքը։

Վիկտոր Յուզիխովիչի հայրը Մոլդովայում մեծացած ուկրաինացի է, իսկ մայրը՝ հայուհի։ Հայրը պատերազմի ժամանակ Ռուսաստանում էր, մեկնել էր արտագնա աշխատանքի:

Մայրը՝ տիկին Աննան պատմում է, որ որդին շատ  է կապված եղել հոր հետ, նույնիսկ ընտրել է այն մարզաձեւը, որով հայրը զբաղվել է 13 տարի։

«Դեռ 10 տարեկան չկար՝ որոշեց զբաղվել բռնցքամարտով։ Շատ էր սիրում այդ մարզաձեւը։ Հայրը միշտ ներկա էր պարապմունքներին։ Վիտյաս շատ բարի էր, հասնող։ Չափազանց ընդունակ էր, կարող էր իրեն դրսեւորել ցանկացած ոլորտում։ Բացի սպորտից շատ էր սիրում նաեւ համակարգիչը, նույնիսկ գնաց դասերի, դիպլոմ ուներ։ Իր ուժը դեռ փոքր տարիքից էինք զգում։ Մտքիցս դուրս չի գալիս մի դեպք։ Մի օր գնացել էինք պապենց տուն, դրսում ծանր կոճղեր էին դրված։ Իր փոքր հալով գնաց ուրախ-ուրախ բարձրացրեց կոճղը, թե բա տեսեք՝ ինչ եմ արել։ Պապիկս էլ ասում էր՝ Տորք Անգեղն է»։

Վիկտորն իր ընտրած մարզաձեւում արդեն կարճ ժամանակում կարողանում է հասնել լավ արդյունքների, բայց նույնիսկ դրանք ի զորու չէին նրան հետ պահելու բանակում ծառայելու մտքից։ 2015 թվականի հուլիսի 7-ին նա զորակոչվում է բանակ։ Հայրն ասում է, որ որդին շատ էր ուզում լինել հետախույզ, իսկ Վիկտորի՝ բանակում լինելու ձգտումը չէր սահմանափակվելու միայն ժամկետային զինծառայությամբ։

«Ինքը միշտ էլ գոհ էր բանակից, ոչ մի բանից չէր բողոքում, քննություն էլ տվեց սեւ բերետի համար։ Մի քննություն էր մնացել մայիսի 10-ին, չհասցրեց։ Վիտյաս դեռ նախքան բանակում ծառայելն էր պատրաստվում դրան»։

Ծնողները դեմ էին որդու որոշմանը, ցանկանում էին, որ օգտվի սպորտի ոլորտում ունեցած հաջողություններից, քանի որ վստահ էին՝ հաստատ բարձունքներ էր նվաճելու: Հերոս զինվորը 2011 թվականին դարձել էր Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր, 2013-ին՝ ՀՀ պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր։

«Սովորեց Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում,  բանակից 3 տարով ազատվելու հնարավորություն ուներ։ Այդ հնարավորությունը ոչ բոլորն էին ունենում, բայց ինքը հրաժարվեց,  ասաց՝ կգնամ, կգամ, երկու տարին ինչ է, որ չծառայեմ։ Ես տեսնում էի Վիտյայիս հաջողությունները, իրեն ասում էի՝ այ տղա, ի՞նչ է, սատանա՞ է մեջդ մտել, մարդիկ երազում են այդպիսի հնարավորություն։ Նույնիսկ մարզիչն էր համոզում, ասում էր՝ առաջին անգամն է, որ գամ աշակերտիս տուն, խնդրեմ, որ բանակ չգնա։ Մեր ծանոթներից մեկն ինձ ասաց՝ Աննա, երանի քո տղայի հաջողության կեսը տղաս ուն ենար: Մեկնեց, չգիտեմ, կարծես ինքն իր ճակատագրի հետեւից էր գնում։ Մեկ-մեկ մտածում եմ՝ միգուցե հենց դա էր, հայրենիքի հերոս պիտի դառնար, որ ինքն այդ պահին այդտեղ պիտի լիներ, պիտի պահեր սահմանը: Շատ-շատ տարբեր մտքեր են գալիս»:- Պատմում է մայրը: Իսկ հայրը կողքից հավելում է. «Գյումրու ռուսական զորամաս էին կանչում, հրաժարվեց, չուզեց»։

Տիկին Աննայի խոսքով՝ Վիկտորը շատ էր սիրում լսել հայրենասիրական երգեր, պատերազմական ֆիլմեր դիտել, դեպքից առաջ էլ հորը խնդրել էր ֆիլմերի նոր երիզ ուղարկել, իսկ մորը՝ ծիրանի ջեմ եւ բիսկվիտ։

«Ուղարկեցի, զանգեց. «Մա, ապրես, շնորհակալ եմ»… Վա՜յ, որ չէր ասում «Շնորհակալ եմ»… Ամեն ինչից հետո միշտ այդպես էր ասում. «Ապրես, մամ ջան, տղերքի հետ կերանք, շատ համով էր»։

Վիկտորը ծնողների հետ  վերջին անգամ խոսում է նախքան դիրքեր բարձրանալը, խոստանում, որ կզանգի 5 օր հետո։

«5 օր հետո էլ իմանում ենք այդ դեպքի մասին։ Ապրիլի 6-ին ամուսինս անմիջապես վերադառնում է Հայաստան: Մեր բակի տղաները դեռ ապրիլի 2-ին ամեն ինչ գիտեին, բայց չգիտեին՝ ինչպես մեզ հայտնել։ Այդ օրերին մի տղա էր վիրավորվել, այնքան նման էր Վիտյայիս, բայց մեզ ասում էին՝ հասկացեք, ձեր տղան չէ, բոլորն արդեն գիտեին, որ Վիտյան չէր։ Իսկ մենք չէինք ուզում հավատալ։ Ինձ ասացին՝ Ջեբրայիլում է վիրավորվել, մտածեցի՝ հա, կարող է Վիտյայիս այնտեղ են տեղափոխել։Ես գիտեի՝ որդիս ուժեղ է, հաստատ ողջ է մնալու»։

Վիկտորի 13-ամյա եղբայրը՝ Էդգարը,  նույնպես դժվարությամբ է համակերպվում այս ամենի հետ։Մայրը պատմեց, որ դեպքի մասին լսելուց հետո միայնակ գնացել էր զինկոմիսարիատ՝ պարզելու՝ եղբոր հետ պատահածն արդյո՞ք ճիշտ է։

Վիկտոր Յուզիխովիչը հերոսաբար զոհվել է դասակի հրամանատար Մերուժան Ստեփանյանի, Ռաֆիկ Հակոբյանի, Աղասի Ասատրյանի հետ։ Ընկերների զոհվելուց հետո վիրավոր վիճակում ինքը միայնակ շարունակել է պայքարել թշնամու դեմ։

«Ցավն այն է, որ իմանում ենք՝ 14 ժամ կռվել են, գոնե օգնությունը ժամանակին հասներ։ Վիտյաս վերջում ձեռնամարտի է բռնվել, բայց թշնամիները շատ են եղել: Չնայած նրանց խումբը ուժեղ է եղել, և շատերին ինքը ոչնչացրել է, բայց ինքն ու ընկերները շրջափակման մեջ են ընկել։ Հետո մերոնցից երկու հոգի էլ զենք բարձած մեքենայով ցանկացել են օգնության հասնել, բայց իրենք էլ են զոհվել»,-պատմում է հայրը։

Մայրն էլ պնդում է, որ գնալու է այցելության զինվորներից մեկին, ով փորձել է որդուն հասնել օգնության, բայց չի կարողացել, վիրավորվել է։

«Ես գիտեմ, որ ցավ է, ինձ էլ ասում են՝ ինչքան որ գիտես, իմացել ես, հերիք է, բայց դա քիչ է, ես ուզում եմ ամեն մանրուք իմանալ։ Ես ոչնչից չեմ վախենում, որդուս պես ուժեղ եմ։ Գիտեմ, որ թերությունները շատ են եղել, մեղավորները՝ նույնպես, ովքեր պատասխան են տալու։ Իմացանք, որ Թալիշում հատուկ նշանակության խումբն է փորձել նաեւ օգնության հասնել, Սասուն Մկրտչյանն էլ իրենցից մեկն էր. այ, իսկական տղամարդ տղաներն իրենք են»,-ասում է մայրը՝ փորձելով ամուսնու հետ երևակայել այն բոլորը սցենարները, որոնց համաձայն տղաները կարող էին ողջ մնալ։

Ծնողները եղել են այն դիրքում, որտեղ զոհվել է Վիկտորը, այնտեղ ծառայող սպաներն ասել են, որ Վիկտորի հիշատակին հուշարձան են կանգնեցնելու։

Հայրը մեզ ցույց տվեց նաեւ որդու ծոցատետրը, որը վերադարձրել են ապրիլյան դեպքերից հետո։ Գրքույկում տարբեր հեռախոսահամարներ էին, Վիկտորի սիրած աղջկա լուսանկարը, ինչպես նաեւ գրառումներ ծնողների, ծառայության մասին: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

 «Мама моя самая святая, сын служит, мама молится», «Разведрота для мужика, какая судьба не была дана, жизнь отдам за друга»…

 «Ռազվդեկի տղերք, խմբեր կազմեցեք, քաջ Անդրանիկին օգնության հասեք, եկել է ժամը մեր ազատության, խմբեր կազմեցեք, շարժվեցեք առաջ, տղերք ջան, զարկ տվեք թշնամուն, լավ զարկ տվեք, թողոր թուրքն իմանա՝ մեր ռազվեդկեն ինչ բան ա»…

Զոհվելուց առաջ Վիկտորի՝ սոցցանցում արած վերջին գրառման հայերեն թարգմանված տարբերակը փորագրվել է հերոսի հուշաքարի վրա. 

«Տղանե՛ր, ինչ էլ որ լինի, հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք։ Վախը կյանքում տեղ չունի»։

Ծնողները մեծ դժվարությամբ փորձում են հաղթահարել ցավը, և Վիկտորի մասին հիշողությունները թույլ չեն տալիս, որ թեւաթափ լինեն։

«Ախր, ինչ լավ կլիներ, որ տղաները մնային, դեռ ինչքան օգուտ էին տալու մեր հայրենիքին։ Անվախ էրեխեքը, ովքեր թույլ չեն տվել թշնամուն հասնել իր նպատակին, ավելի ուժեղ են գտնվել շատ-շատ մեծերից, պաշտպանել են մեր հողերը, որ հակառակորդը դրանց չհասնի: Ու չի էլ հասնի։ Ինչո՞ւ պիտի խաչքար դնեինք, ախր։ Դժվար է, բայց Վիտյաս ինձ ուժ է տալիս, ինձ պահում է այդ ուժը, այն միտքը, որ ինքը կա, մեր կողքին է։ Երբ միայնակ եմ մնում, սկսում եմ որդուս հետ կռվել, ուղղակի արդեն կարոտը շատ է խեղդում։  Հիշում եմ Վիտյայիս ծիծաղը, գոնե նկարած լինեի։ Հիշում եմ նաեւ այն ակնթա րթները, երբ սպասում էի Վիտյայիս՝ արձակուրդ գալու օրերին, մտածում եմ՝ կարող է հանկարծ նորից....»։

Սյուզի Մուրադյան

Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՏիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանՓաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էՕգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը+Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՉպետք է լռել, պետք է խոսել Բաքվի ռեժիմի ապօրինի «դատավճիռներից». Էդուարդ ՇարմազանովՍամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան