Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու


Վահան Մարտիրոսյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին

Հասարակություն

 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր, որտեղ ընթացքի մեջ է  «Կենսական նշանակության ճանապարհացանցի  բարելավում» ծրագրով իրականացվող 20 կմ-ից ավելի ճանապարհահատվածների հիմնանորոգումը: Այդ նպատակով ներդրվել է շուրջ 3 միլիարդ 200 մլն դրամ: Այս ծրագրով մարզում հիմնանորոգվում են 3 ճանապարհահատվածներ:

Առաջինը Երանոս - Ծակքար ճանապարհահատվածն է, որտեղ վերականգնվող մոտ 6 կմ երկարությամբ հատվածը, միանալով Սևան - Մարտունի - Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի 4 համայնք կապում է Մարտունի քաղաքի և հարակից այլ համայնքների հետ: Շուրջ 6 միլիոն դրամ արժողությամբ այս ծրագրով  նախատեսված աշխատանքների 30 տոկոսն արդեն իրականացված է:

Հիմնանորոգվող հաջորդ ճանապարհահատվածն ընդգրկում է Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ համայնքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի  և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայությունից, այստեղ նախարարին  ներկայացվեցին կատարված աշխատանքների արդյունքները, նշվեց, որ նախատեսվող 10,5կմ-ից արդեն ասֆալտապատվել է 7,3 կմ-ը:

Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի խոսքով` հիմնանորոգումից հետո իրենց համայնքով անցնող ճանապարհահատվածում երթևեկության ինտենսիվությունն անհամեմատ մեծացել է: Նույն համայնքի բնակիչ Վրաստան Առաքելյանն էլ հիշեց, թե ինչ անմխիթար վիճակում էր գտնվում ճանապարհը:

«Ազգաբնակչության անունից շնորհակալություն եմ հայտնում հիմնանորոգման աշխատանքների համար: Այս մասշտաբի ու որակի աշխատանք մեր համայնքում չէինք տեսել»,- նշեց համայնքի բնակիչը:

Ավելի քան 15 տարի  այս ճանապարհները չեն նորոգվել և եղել են դժվարանցանելի։ Բնակիչները երկար են սպասել այս հիմնանորոգմանը:

Ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հեռացվել է գոյություն ունեցող արդեն քայքայված ենթահիմքը և փոխարինվել նորով: Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ, վերականգնվում են նաև ջրահեռացման համակարգերը: Կատարվելու են ճանապարհային նշանների, արգելապատնեշների և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ:

Տեղում  ծանոթանալով և հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` նախարար Վահան Մարտիրոսյանը մեկ անգամ ևս կարևորեց կառուցվող ճանապարհի որակը, ընդգծելով, որ հիմնանորոգվող ճանապարհահատվածները պետք է երկար տարիների կյանք ունենան:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը հավաստիացրեց, որ աշխատանքների նկատմամբ իրականացվում է խիստ վերահսկողություն, աշխատանքները կատարվում են որակով, շինարարական ընկերությունները գործածում են նորագույն տեխնիկա:

Մարտունի - Վարդենիս - ԼՂՀ սահման  միջպետական ավտոճանապարհի 4,34 կմ ճանապարհահատվածը ևս հիմնանորոգվում է: Աշխատանքների մեծ մասն արդեն արված է:

Գեղարքունիքի մարզի 8 համայնքների համար իրապես կենսական նշանակություն ունեցող այս ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, ըստ նախատեսվածի, ավարտվելու են 2017-ի կեսերին:

Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՏիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանՓաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էՕգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը+Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՉպետք է լռել, պետք է խոսել Բաքվի ռեժիմի ապօրինի «դատավճիռներից». Էդուարդ ՇարմազանովՍամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան