Դանակահարություն Էրեբունիում. Կա ձերբակալված անձ
ՀասարակությունԵրեւանի Էրեբունի վարչական շրջան նոյեմբերի 13-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Խորենացի փողոցում երիտասարդների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: 31-ամյա երիտասարդը մարմնի տարբեր մասերում դանակի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ նույն փողոցից դանակահարության կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել 24-ամյա երիտասարդ:
Նախնական տեղեկություններով՝ վիճաբանությունն ու դանակահարությունը տեղի է ունեցել տուժողի տան մոտ: Դանակահարության մեջ կասկածվողը ձերբակալվել է: