Թողարկվել է Բոստոնի ահաբեկչության մասին «Հայրենասերի օրը» ֆիլմի թրեյլերը
ՀասարակությունCBS Films ընկերությունն իր Youtube-ալիքում թողարկել Է «Հայրենասերի օրը» ֆիլմի թրեյլերը, կինոնկար, որտեղ պատմվում Է 2013 թվականին ԱՄՆ-ում Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների մասին: Ֆիլմում նկարահանվում են Մարկ Ուոլբերգը, Քեւին Բեյքոնը, Ջ. Ք. Սիմոնսը, Ջոն Գուդմանը եւ Մելիսա Բենոյսթը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Կինոժապավենի համաշխարհային պրեմիերան կկայանա 2016 թվականի նոյեմբերի 17-ին:
2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է երեք, վիրավորվել ավելի քան 250 մարդ: Հատուկ ծառայությունները հանցագործության կատարման մեջ կասկածել են Թամեռլան եւ Ջոհար Ցառնաեւ եղբայրներին: Հետապնդման ընթացքում Ցառնաեւները փոխհրաձգության մեջ են մտել ոստիկանության հետ: Թամեռլանը մահացու վիրավորվել Է, իսկ Ջոհարն ի վերջո ձերբակալվել Է: