«Ուշագրավ» բացահայտում Օշականում. թմրանյութը թաքցրել է ուղիղ աղիի մեջ
ՀասարակությունԱրարատի մարզի Օշական գյուղում նոյեմբերի 14-ին ուշագրավ բացահայտում է եղել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղի Մաշտոց փողոցում իրավապահները երկու տղամարդու թմրանյութ պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկվել:
Ավելի ուշ Աշտարակի բժշկական կենտրոնում պարզվել է, որ նրանցից մեկը թմրանյութը թաքցրել է օրգանիզմում: Նրա ուղիղ աղիի միջից հանվել է երկու փաթեթ թմրանյութ: Մենք տեղեկացանք, որ այս դեպքով քննություն է կատարվում: