Երևանում նոյեմբերի 4-8-ը ծնվել է 438 երեխա
ՀասարակությունԵրևանի ծննդատներում նոյեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 438 երեխա՝ 208 տղա, 230 աղջիկ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 39138 քաղաքացի: