Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80մ:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: