Հեծանվային մարզաձևերի համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցիչն այցելեց Երևանի հեծանվահրապարակ
ՀասարակությունՀեծանվային մարզաձևերի համաշխարհային ֆեդերացիայի արտաքին կապերի ծառայության ղեկավար Պասկալ Շունսը հյուրընկալվեց Երևանի հեծանվահրապարակում:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ հյուրը ծանոթացավ հեծանվահրապարակի ենթակառուցվածքներին, եղավ մարզիկների համար նախատեսված մարզադահլիճում, իսկ վերջում հանդիպում ունեցավ Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում ֆեդերացիայի նախագահը ծանոթացրեց հայկական հեծանվասպորտի վերջին տարիներին ձեռքներումներին, ինչպես նաև խնդրեց Պասկալ Շունսին աջակցելու՝ նոր հեծանիվներ ձեռք բերելու, միջազգային համագործակցությունը խորացնելու հարցում:
Շունսն իր հիացմունքը հայտնեց մայրաքաղաքի հեծանվահրապարակի վերաբերյալ, շեշտելով որ նման հանդիպումները խթան կհանդիսանան հետագա շփումների և համագործակցության համար:
