Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿ Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը


Կոռուպցիան՝ մարդկային կերպարանքով...

Հասարակություն

Այն, որ երկրում առկա ու օրեցօր բարգավաճող ամենակուլ կոռուպցիայի՝ հովանավորչության, կաշառակերության, խորքային անարդարության և այլ բացասական երևույթների դրսևորման առումով հանրապետությունում անզուգական վայրերից մեկն էլ արդեն երկար տարիներ ի վեր հանդիսանում է Երևանի պետական համալսարանը, ոչ ոքի համար առանձնապես գաղտնիք չէ. չկա գեթ մեկ հասարակական պախարակելի երևույթ, որն իր յուրատեսակ արտացոլանքը ստացած չլինի Մայր բուհում:Անկասկած, բուհի նման ողբալի վիճակի բուն մեղավորը հենց այն մարդն է, որ գրեթե անհիշելի ժամանակներից ի վեր՝ ղեկավարում է Համալսարանը:

Շատերի, բայց հատկապես՝ կրթական ոլորտի հետ առնչություններ ունեցողների համար, այդ անունը գրեթե հայհոյանքի պես մի բան է դարձել, երբ «Արամ Սիմոնյան» ասելիս շատերի աչքերի առաջ հառնում են այն արգահատելի բարքերն ու կարգերը, որոնք երկար տարիներ բնորոշ են ԵՊՀ-ին:

Սիմոնյանի ֆենոմենը, պետք է խոստովանել, բավական հետաքրքրական է. սա մեր իրականության այն վայ դեմքերից մեկն է, ում, չնայած ամեն ինչին, հաջողվել է երկար տարիներ պահպանել սեփական պաշտոնն ու աթոռին հավերժանալ այնպես, ինչպես ձյունն՝ Արարատի կատարին: Իհարկե, թող մեզ ներեն հայրենասեր մարդիկ՝ նման անտեղի համեմատության համար, բայց փաստը, որ արդեն որերորդ տարին՝ Սիմոնյանին հաջողվում է միանձնյա մասնակցել համալսարանի ռեկտորի ընտրություններին ու հաղթանակել, վկայում է այն մասին, որ սույն գոյն, այնուամենայնիվ, կարողացել է սերտել այն հիմնական լեզուն ու բանաձևը, որոնք կիրառական են իրենից մեծ կոռուպցիոն շղթայի մի մասնիկը ներկայացնող մի համակարգում, որը բազում երիտասարդների գլխին իսկական պատուհաս է դարձել. համալսարանում շրջանառվող ստվերային գումարները կարող են համեմատելի լինել բացառապես օլիգարխիկ տնտեսություններում շրջանառվող փողերի հետ, ինչի արդյունքում էլ, ըստ էության, Սիմոնյանն այս երկարուձիգ տարիների ընթացքում հասցրել է բավական հսկայական ինչքի ու կալվածքների տեր դառնալ, և սա այն պարագայում, երբ, ասենք՝ ԵՊՀ պրոֆեսորների աշխատավարձը 200.000-ից մի փոքր ավել գումար է կազմում:

Իհարկե, միամտություն կլիներ կարծել, թե՝ ասենք՝ Սիմոնյանը կարող էր այնքան պարկեշտ մեկը լինել, որ խուսափեր համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի շրջանում տիրող տոտալ աղքատության ֆոնին միլիոնավոր դոլարներ կուտակելու արատավոր պրակտիկայից, բայց այն, ինչ այս տարիների ընթացքում կատարվել է նրա ղեկավարման օրոք, չի կարող տեղավորվել անգամ ամենավառ երևակայության տեր մարդկանց գլխում. Սիմոնյանը հասցրել է ահռելի ունեցվածք հետ գցել ու կառուցել տներ, ձեռք բերել «դաչաներ», որոնց ընդհանուր արժողությունը չափվում է հարյուրավոր միլիոններով:

Այսպես՝ պարզվում է՝ Սիմոնյանը «Բլուր» թաղամասում 500.000 դոլար արժողության տուն ունի՝ կառուցված իր իսկ կողմից ձեռք բերված համապատասխան հողատարածքի վրա, ուր մինչ այդ գտնվում էր 120.000 դոլար արժողությամբ բնակելի շինություն: Նույն թաղամասում գտնվող էլիտար շենքում ԵՊՀ ռեկտորը հասցրել է նաև 3 սենյականոց տուն ձեռք բերել, որի շուկայական արժեքը հասնում է 300.000 դոլարի: Ինչ վերաբերում է ոչ բարով ռեկտորի հանրահայտ «դաչային», ապա, այստեղ ևս, ինչպես հասկանալի է, շքեղությունն անպակաս է գտնվել. Սիմոնյանը Դիլիջանում, չգիտես՝ ինչ միջոցներով, հասցրել է 50 միլիոնի հասնող արժողությամբ տուն ձեռք բերել, ու ամառները վայելել իրապես արքայական հանգիստ, ուր, ասում են՝ այնպիսի հարմարավետություններ կան, որոնք բնորոշ են բացառապես գերհարուստ օլիգարխներին պատկանող վիլլաներին:

Իսկ Սիմոնյանի անհատակ ունեցվածքի աղբյուրը պարզելն, իրականում, այնքան էլ դժվար չէ. դա թաքնված է այն արատավոր համակարգի հիմքերում, որի կնքահայրը, կատարելագործողն ու զարգացման մի նոր ու չտեսնված մակարդակի հասցնողը հենց վերոհիշյալ անձն է հանդիսանում: Համալսարանում փող «ուտելու» մեխանիզմները, պետք է նկատել՝ բավական բազմազան են՝ չքողարկվող ու համատարած կաշառակերություն, պետական միջոցների մսխում ու ակնհայտ ոչ արդյունավետ օգտագործում, հեռակա ուսուցման կամայական ընդունելություն ու առհասարակ՝ ընդունելությունների ոչ օրինական գործընթաց, կադրային սխալ քաղաքականություն, որի արդյունքում բուհը շարունակում են լքել որակյալ մասնագետներն՝ իրենց տեղը զիջելով «զնաչոկավոր» անգրագետներին, կոլեկտիվը յուրայինների ու «ստուկաչների» բաժանելու արատավոր պրակտիկա, երբ հստակ խտրականություն է դրվում դասախոսների միջև՝ ըստ նրանց գաղափարական ու, որ ավելի կարևոր է՝ քաղաքական հայացքների...

Այս ամենի մեջ ամենացավալին այն է, սակայն, որ Սիմոնյանի համակարգակործան ու ծայրահեղ ապաշնորհ քաղաքականության արդյունքում հիմնովին վարկաբեկվել է սիրելի մայր բուհը. հասարակությունը համալսարանին այլևս նայում է այն նույն աչքով, ինչ՝ մասնավոր կրթօջախներին, որոնց թիկունքում չկա պատմություն, չկա վաստակ, չկա ոչինչ. համալսարանը վաղուց վերածվել է Սիմոնյանի հոր դուքանի...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՏիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանՓաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էՕգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը+Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՉպետք է լռել, պետք է խոսել Բաքվի ռեժիմի ապօրինի «դատավճիռներից». Էդուարդ ՇարմազանովՍամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբ