SpaceX-ը ուղեծիր է ուղարկելու մոտ 4․5 հազար արբանյակ
ՀասարակությունԻլոն Մասկի SpaceX–ը մտադիր է մոլորակի բնակիչների մեծ մասին ապահովել վայրկանում 1ԳԲ արագությամբ ինտերնետային կապի հնարավորությամբ, դրա համար ընկերությունը ծրագրում է միջերկրային ուղեծիր դուրս բերել մոտ 4․5 հազար արբանյակ, ինչը եռակի շատ է, քան ներկայում գործածվող արբանյակների քանակը, փոխանցում է RNS–ն։
SpaceX -ը արդեն հայտ է ներկայացրել ԱՄՆ Կապի հարցերով դաշնային հանձնաժողով՝ նախագծի իրականացումը սկսելու թույլատվության համար։
Նախագծի առաջին փուլում արձակվելու է 800 արբանյակ՝ ԱՄՆ տարածքում ինտերնետային կապն ընդլայնելու համար։ Յուրաքանչյուր արբանյակի չափը համադրելի է մեկ մարդատար ավտոմեքենայի չափի հետ, քաշը 36 կգ է։
FCC-ին SpaceX –ի ներկայացրած փաստաթղթերում արբանյակների արձակման ժամկետները նշված չեն, նշված չեն նաեւ նախագծի իրականացման համար ֆինանսական ծախսերը։