Նաիրիտցիներն անսպասելի մտել են Էներգետիկայի նախարարության շենք. նրանք պահանջում են իրենց աշխատավարձը (Ֆոտո)
ՀասարակությունNews.am-ը գրում է.
«Նաիրիտ» գործարանի ներկայիս աշխատակիցներն այսօր՝ նոյեմբերի 18-ին, անսպասելիորեն մտել են Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության շենք եւ պահանջել հանդիպում նախարար Աշոտ Մանուկյանի հետ:
NEWS.am-ի հետ զրույցում աշխատակիցներից Հրաչ Թադեւոսյանը նշեց, որ շուրջ 261 աշխատակից արդեն 5-րդ ամիսն է՝ աշխատավարձ չի ստացել եւ հետեւաբար, իրենց գումարն են պահանջում պատկան մարմիններից:
«Մեզ ահընդհատ խաբում են, մենք բոլորս վարկերի տակ ենք ու պահանջում ենք մեր աշխատավարձի հարցին լուծում տալ: Մնալու ենք այնքան, մինչեւ տեսնենք նախարարին ու մեզ կոնկրետ հստակ պատասխան տան, թե երբ ենք ստանալու մեր գումարը»,- ասաց Կառավարության դիմաց ակցիան շարունակող նաիրիտցիներից Հրաչ Թադեւոսյանը:
Նաիրիտցիները շարունակում են իրենց ակցիան Կառավարության դիմաց: