Դատարանը Մարատ Հովհաննիսյանին կալանավորելու որոշում է կայացրել
ՀասարակությունԴատարանը կալանավորել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանին «Զենիթ Արենա» ֆուտբոլային մարզադաշտի կառուցմանն ուղղված միջոցները յուրացնելու գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Մարատ Հովհաննիսյանին «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզադաշտի կառուցմանն ուղղված միջոցները յուրացնելու մեղադրանք էր առաջադրվել:
Հարցաքննության ընթացքում որպես մեղադրայլ Հովհաննիսյանը հրաժարվել է ցուցմունք տալ: «Մոտ ժամանակներս հետաքննությունը կդիմի դատարան` նրա նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցը որոշելու համար»,- ընդգծել են Քննչական կոմիտեում:
Հովհաննիսյանին ձերբակալել էին նոյեմբերի 16-ին Մոսկվայում: Մոսկվայում և Մոսկվայի մարզում նրա բնակության վայրերում խուզարկություններ են անցկացվել: Նա մեղադրվում է 50 միլիոն ռուբլու յուրացման քրեական գործի շրջանակում: