Հայաստանում ինն ամսում մուտքագրվել է հարկային և մաքսային համակարգում 332 հետաքննության նյութ
ՀասարակությունՀայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին մուտքագրվել է հարկային և մաքսային համակարգում 332 հետաքննության նյութ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015թվականի նյութերի մնացորդի հետ ցուցանիշը կազմել է 338:
Այդ նյութերն ունեցել են հետևյալ շարժը. 6-ն ուղարկվել է այլ մարմին նախաքննության, 96-ի վերաբերյալ մերժվել է քրեական գործի հարուցումը, 211-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Նյութերի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմել է 25: Հետաքննության ընթացքում վերականգնվել է 582.5 մլն դրամ: