Հաղորդակցական հեղափոխության կոչ Ցուկերբերգից
ՀասարակությունFacebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Լիմայում անցկացվող Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ կոչ է արել հանդիպմանը ներկա պետությունների առաջնորդներին միանալ գլոբալ հաղորդակցական հեղափոխությանը։ Այս մասին փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։
«Ես լավատես եմ, սակայն նաև իրատես։ Այդ ամենն անելու համար մենք պետք է միավորենք մարդկանց։ Մենք պետք է դարձնենք շփվելու ունակությունն ու հաղորդակցական ենթակառուցվածքը մեր պլաններում գլխավոր առաջնահերթություն»,-նշել է նա։
Ելույթը, որով հանդես է եկել Ցուկերբերգը, կոչվել է «Հաղորդակցական հեղափոխություն»։