Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ հայտնի նկարիչ Յուրի Գրիգորյանին
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ռուսաստանաբնակ հայտնի նկարիչ Յուրի Գրիգորյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում կերպարվեստի ոլորտին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Սփյուռքի նկարիչների մշտական կապը հայրենիքի հետ՝ ընդգծելով, որ այն նպաստում է եւ հայրենիքում մշակույթի զարգացմանը, եւ Սփյուռքում հայապահպանման գործին: