Նոյեմբերի 26-ից հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում
ՀասարակությունԱյսօր եւ վաղը ամպամածությունը կպահպանվի, մարզերում հնարավոր են թույլ տեղումներ, իսկ ջերմաստիճանը կրկին կնվազի:
ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, ԱԻՆ-ում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ նշել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Վարդանյանը:
Տնօրենի փոխանցմամբ՝ նոյեմբերի 26-ից հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում: