Հայաստանում առաջին անգամ արտաքին գովազդի փառատոն կանցկացվի
ՀասարակությունԵրեւանում առաջին անգամ արտաքին գովազդի փառատոն կանցկացվի, որը գովազդի հայկական շուկա կբերի միջազգային լավագույն փորձը: Արմենպրեսի հաղորդմամբ` Երևան իքաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդ ասարյանը նշեց, որ փորձի փոխանակման միջոցով փորձ է արվելու մեր գովազդային դաշտը համապատասխանեցնել միջազգայի չափանիշներին:
«Հայրենական արտադրության գովազդային նմուշներն ուզում ենք ներկայացնել միջազգային շուկայում»,-ասաց նա՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանի բյուջեից փառատոնին ոչ մի գումար չի հատկացվելու: Այն իրականացվում է գործընկեր կազմակերպությունների հովանավորությամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից նոյեմբերի 20-25-ը առաջին անգամ մայրաքաղաքում կանցկացվի Երևանի արտաքին գովազդի փառատոն, Հայկական գովազդի շուկայի լավագույն նմուշները կպարգեւատրվեն հեղինակավոր ժյուրիի կողմից: