Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Հայաստանում մեկնարկեց ԶՈՒ-ում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման ծրագիրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Եվրոպայի խորհուրդը գործուն քայլեր են ձեռնարկում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ: Նոյեմբերի 21-ին տրվեց «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի մեկնարկը:

Իր ելույթում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսն ընդգծեց, որ ծրագիրը վերաբերվում է ոչ միայն զինված ուժերին, այլ նաև դատախազության ոլորտին, քննիչներին, իրավապահներին, մարդու իրավունքների պաշտպանին: «Շատ ենք կարևորում նաև քաղաքացիական հասարակության դերն այս ծրագրի իրականացման գործում: Ծրագիրը հավակնոտ է, և մենք դրա իրականացման ճանապարհին շատ մարտահրավերների ենք հանդիպելու, սակայն ես համոզված եմ, որ մենք կարողանալու ենք հաղթահարել բոլոր դժվարությունները: Վստահ եմ, որ ծրագիրը հաջող ավարտ է ունենալու, քանի որ դրա իրականացման համար Հայաստանի իշխանության մոտ քաղաքական կամք կա: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանը՝ այս ծրագրի իրականացման շուրջ 90 տոկոսը ֆինանսավորելու համար»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Ջակումոպուլոսը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նկատեց, որ ծրագիրը համակարգային է, որն ուղղված է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, սակայն չի սահմանափակվում իրազեկվածության բարձրացմամբ կամ էպիզոդիկ խնդիրների վերլուծությամբ: «Այն ունի հստակ տեսլական զինված ուժերի կարիքների խորքային գնահատման հիման վրա զարգացնել կարողություններ, որոնք կնպաստեն ներխմբային կոնֆլիկտների նվազեցման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը, իրավունքներ խախտումների կանխարգելմանը, դրանց ընթացիկ պաշտպանությանը»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի կարևորությունն էլ ավելի է ընդգծվում այն հանգամանքով, որ շահառու են հանդիսանում նաև ավանդաբար բացասականորեն թիրախավորված ուժային կառույցները, ինչը հաճախ շատ անհիմն է կատարվում: «Ձևավորված այդ կարծրատիպային մտածելակերպը կարող է հեշտությամբ փոփոխվել, եթե ներդրվեն համապատասխան ընթացակարգեր և լինեն այն հնարավորությունները, որոնք ապահովում են յուրաքանչյուրի իրավունքների լիարժեք ապահովումը, պաշտպանությունը: Հատկապես զինված ուժերում դա չափազանց կարևոր է, որովհետև մենք գործ ունենք փակ համակարգի հետ, որտեղ, ինչպես հայտնի է, մարդու իրավունքների հետ կապված հարցերը կարող են ստանալ շատ ավելի սուր բնույթ, և մենք կարիք ունենք մեթոդական աշխատանքով, բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության  հետ ակտիվ փոխգործակցության ճանապարհով ձևավորել մի միջավայր, որպեսզի քաղաքացին գիտակցի, որ, զորակոչվելով ժամկետային զինվորական ծառայության կամ անցնելով ծառայության զինված ուժերում, ունի հնարավորություն լիարժեքորեն պաշտպանել իր իրավունքները և ազատությունները, ինչպես դրանք ամրագրված են միջազգային և ազգային կարևորագույն փաստաթղթերում»,- հավելեց նախարարը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր ելույթում նշեց, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք է. որի պաշտպանությունը պետության հիմնական և բարոյական պարտավորությունն է, ինչը բխում է ոչ միայն քաղաքացու, այլ նաև պետության անվտանգության շահերից: «Հայաստանի զինված ուժերն ապահովում են մեր երկրի անվտանգությունը, պաշտպանությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, ուստի զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանն աջակցելը, մարդու  իրավունքների վիճակի բարելավումը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության օրենսգրության կատարելագործումը, զինծառայողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, մարդու իրավունքների խախտումների կանխումն ու դրանց քննության արդարացի իրականացումը մեզ համար առաջնահերթություն է»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը շեշտեց, որ Միացյալ Թագավորության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի կայացմանը՝ որպես զարգացած և բարգավաճ երկիր: «Գնալով ավելանում է մարդու իրավունքների պաշտպանության ապահովման կարևորությունը և այս առումով շատ մեծ նշանակություն ունի այս ծրագրի իրականացումը, որը միտված է Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Ես իմ պաշտոնավարման ընթացքում լսել եմ շատ մտահոգություններ Հայաստանի բանակում զինծառայողներ ո ւնեցող ընտանիքների անդամներից: Եվ կարևորում եմ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ոչ միայն չի ժխտում, որ իսկապես այդ խնդիրներն առկա են, այլ խոսում է դրանք լուծելու պատրաստակամության մասին: Այդ պատրաստակամության մասին է վկայում այն հանգամանքը, որ մենք Հայաստանում տալիս ենք այս կարևոր ծրագրի մեկնարկը»,- ընդգծեց Ֆարնուորթը:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան էլ նշեց, որ ծրագիրը լինելու է ՀՀ զինված ուժերի 2015-2018թթ. գործունեության ծրագրի մասը: Նա հույս հայտնեց, որ ծրագիրը կընթանա սահուն և արդյունավետ ու կնպաստի ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը:

«Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հիմնական նպատակը երկրի զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանն աջակցելն է: Հատուկ նպատակներն են բարելավել Հայաստանում զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման կարողությունը և կատարելագործել զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների, հատկապես՝ վատ վերաբերմունքի կանխումը, հայտնաբերումը, հաղորդումը և քննությունը:

Եվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներին