Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿ Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան


Հոկտեմբերյանցի տաքսիստը պարբերաբար սեքսով է զբաղվել «Օդնոկլասնիկ»-ով ծանոթացած 14-ամյա աղջկա հետ

Հասարակություն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Սենիկ Դ.-ի գործի դատական քննությունը:

25-ամյա Սենիկը «Նինվե» տաքսի ծառայության վարորդներից է: Նրան մեղադրանք էր առաջադրված 16 տարին չբոլորած՝ 2001 թվականի մայիսին ծնված աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սենիկը 2015 թվականի օգոստոսին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Արմավիրի մարզի14-ամյա բնակչուհի Նառայի հետ (անունը փոխված է):

Սենիկն ու Նառան փոխանակել են իրենց հեռախոսահամարները, շփվել են նաև հեռախոսազանգերով:

2015 թվականի սեպտեմբերին Սենիկն ու Նառան պայմանավորվել ու հանդիպել են Արմավիրի դպրոցներից մեկի մոտ, որտեղ սովորել է Նառան: Սենիկը, տեսնելով աղջկան, հարցրել է նրա տարիքն ու իմացել է, որ նա14 տարեկան է: Նրանք զրուցել  ու պայմանավորվել են մի քանի օր հետո նորից հանդիպել:

Պայմանավորված օրը, ըստ մեղադրանքի, Սենիկն իր «Օպել» մեքենայով գնացել է Արմավիրի զբոսայգու մոտ, հանդիպել է Նառային: Աղջիկը նստել է մեքենա, Սենիկը մեքենան վարել է դեպի Երևան:

Արմավիրի ապակե տարաների գործարանի մոտ Սենիկը կանգնեցրել է մեքենան, ստուգել է վառելիքի քանակը, ապա նստել է մեքենայի հետնամասում՝ Նառայի կողքին: Նրանք փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել:

Դրանից հետո Սենիկն իր մեքենայով Նառային տարել է Արմավիրի ավտոկայան, այնտեղից աղջկան ճանապարհել է նրա գյուղը:

Մի քանի օր անց դարձյալ նախնական պայմանավորվածությամբ Սենիկն ու Նառան մեքենայով գնացել են նույն վայրը ու սեռական հարաբերություն են ունեցել մեքենայի մեջ: Սենիկը կրկին Նառային ճանապարհել է ավտոկայանից:

Նույն օրը Նառան զանգել է Սենիկին, ասել է, թե ինքը Երևանում է, խնդրել է, որ հանդիպեն: Սենիկը գնացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, հանդիպել է Նառային և իմացել է, որ աղջիկը վիճել է ծնողների հետ ու եկել է Երևան:

Սենիկը մեքենայով Նառային տարել է Արմավիր ու ճանապարհել է տուն:

2016 թվականի մարտի 16-ին, ժամը 15-ի սահմաններում Նառան զանգել է Սենիկին, ասել է, թե նորից վիճել է ծնողների հետ ու եկել է Երևան: Գտնվում է ավտոկայանում:

Սենիկը գնացել է այնտեղ, հանդիպել է Նառային, նրան իր մեքենայով տարել է Արմավիր:

Ճանապարհին՝ «վթարված ինքնաթիռի հուշարձանի մոտ» Սենիկը մեքենան կանգնեցրել է, ու դարձյալ փոխադարձ համաձայնությամբ նրանք մեքենայի մեջ սեռական հարաբերություն են ունեցել: Սենիկը հետո ճանապարհել է Նառային:

Նույն օրը՝ կեսգիշերին, Նառան զանգել է Սենիկին, ասել է, թե Երևանում է՝ Կոմիտասի պողոտայում, խնդրել է, որ հանդիպեն:

Սենիկի խնդրանքով Նառան հասել է մանկավարժական համալսարանի մոտ գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետ: Սենիկն ու նրա ընկեր Ռազմիկը մեքենայով հանդիպել են Նառային, տարել են նրա գյուղ:

Գիշերվա ժամը 2-ի սահմաններում հասել են աղջկա գյուղի սկզբնամաս, որոշել են մեքենայի մեջ սպասել, մինչև լուսանա:

Սենիկի խնդրանքով Ռազմիկն իջել է մեքենայից, իսկ Սենիկն ու Նառան սեռական հարաբերություն են ունեցել մեքենայի մեջ:

Այնուհետև Նառային տարել են տուն:

Այդ օրը, երբ Նառան տուն չի գնացել, նրա բջջային հեռախոսն անհասանելի է եղել, նրա ծնողներն անհանգստացել ու ոստիկանության բաժնում հաղորդում են տվել իրենց դստեր կորչելու վերաբերյալ:

Երբ Նառան տուն է վերադարձել, նա ոստիկանության բաժնում բացատրություն  է տվել, որ նշված օրը Սենիկի հետ գտնվել է Երևանում և այդ երիտասարդի հետ մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր կամքով:

Սենիկ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել անչափահաս՝ 16 տարին չբոլորած աղջկա հետ փոխադարձ համաձայնությամբ 4 անգամ սեռական հարաբերություններ ունենալու համար:

Սենիկ Դ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:  Նա ընդունել է, որ իմացել է Նառայի իսկական տարիքը, հայտնել է, թե զղջում է կատարածի համար, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Անչափահաս տուժող Նառան իր ցուցմունքում հայտնել է, թե երկար ժամանակ ծնողների հետ ապրել է Ռուսաստանում: Ընտանիքով Հայաստան են եկել երեք տարի առաջ ու բնակվում են Արմավիրի մարզի գյուղերից մեկում:

Նախաքննության ժամանակ Նառան հայտնել է, թե Սենիկի հետ սեռական հարաբերություններ ունեցել է իր կամքով, փոխադարձ համաձայնությամբ:

Դատարանում Նառան ասել է, թե առաջին անգամ Սենիկն իր հետ հարաբերություն է ունեցել բռնի կերպով, իսկ հետագա երեք անգամը՝ իրեն սպառնալիքներ տալով ու վախեցնելով:

Բայց դատարանում Նառան շուտով փոխել է  ցուցմունքը, հայտնել է, թե սիրում է Սենիկին, սուտ է ասել, թե նա բռնի կերպով է իր հետ հարաբերություններ ունեցել: Չորս անգամն էլ ինքը Սենիկի հետ սեռական հարաբերություն է ունեցել իր կամքով:

Դատական վիճաբանությունների փուլում Նառան նորից դիրքորոշումը փոխել է, հայտնել է, թե բողոքում է Սենիկի դեմ, ուզում է, որ նա քրեական պատասխանատվության ենթարկվի:

Նառայի օրինական ներկայացուցիչը՝ նրա մայրը, հայտնել է, թե դուստրը սովորում է 8-րդ դասարանում: Նա կամակոր է, անում է՝ ինչ ուզում է, երկար ժամանակով բացակայում է տանից:

2015 թվականի հոկտեմբերին ու 2016 թվականի հունվարին Նառան առանց տեղյակ պահելու՝ բացակայել է տանից, ոստիկանների օգնությամբ նրան գտել են Երևանում: Նառան ասել է, թե Երևանում եղել է ընկերուհու տանը:

2016 թվականի մարտի 15-ի առավոտյան Նառան գնացել է դպրոց: Ժամը 14-ի սահմաններում ինքը զանգահարել է նրան, ասել է, որ իրենք գնում են հարևան գյուղ, պայմանավորվել է, որ դասերից հետո դուստրն էլ գա այդ գյուղ:

Ժամը 16-ին, տեսնելով, որ Նառան ուշանում է, ինքը զանգել է նրան, բայց դուստրը չի պատասխանել:

Ժամը 18-ն անց 55-ին նա իրեն հաղորդագրություն է ուղարկել՝ իբր գնացել է «հավատքի», բայց իրենց ընտանիքի ոչ մի անդամ որևէ հավատքի մասնակից չի եղել:

Մարտի 16-ին ամուսինը հաղորդում է տվել ոստիկանությունում, որ Նառան տուն չի վերադարձել:

Մարտի 17-ի լուսաբացին՝ ժամը 5-ի սահմաններում, Նառան տուն է վերադարձել, ասել է, թե Երևանում է եղել՝ ընկերուհու տանը: Բայց ոստիկանությունում նա բացատրություն է տվել, որ եղել է Սենիկ Դ.-ի հետ, նրա հետ նաև սեռական հարաբերություններ  է ունեցել իր կամքով:

Նառայի մայրն ու հայրը բողոքել են Սենիկի դեմ, պահանջել են, որ նա քրեական պատասխանատվության ենթարկվի:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ «սեռական հարաբերությունները տուժող անչափահաս աղջկա մոտ առողջության համար վտանգավոր հետևանքներ չեն առաջացրել», նրա մոտ չեն հայտնաբերվել հղիություն, վեներական հիվանդություններ:

Ընդհանուր իրավասության դատարանը Սենիկ Դ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Սենիկ Դ.-ն դատապարտվել է  4  տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժ ստանա:

Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանՓաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էՕգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը+Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՉպետք է լռել, պետք է խոսել Բաքվի ռեժիմի ապօրինի «դատավճիռներից». Էդուարդ ՇարմազանովՍամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՎեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՌեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԸնդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունը