Թողարկվել Է երիտասարդ Օբամայի մասին ֆիլմի թրեյլերը
ՀասարակությունNetflix ալիքն իր TouTube-ալիքում թողարկել Է «Բարրի» կինոժապավենի առաջին թրեյլերը, ժապավեն, որտեղ պատմվում Է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի պատանեկության մասին, տեղեկացնում Է Արմենպրեսը: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1981 թվականի աշնանը, երբ 20-ամյա Օբաման ժամանում Է Նյու Յորք, որտեղ սկսում Է ուսումը Կոլումբյան համալսարանում:
Կինոնկարի պրեմիերան նախատեսված Է դեկտեմբերի 16-ին: Գլխավոր դերը կատարել Է Ջեքսոն Միտչելը: Ֆիլմում նաեւ նկարահանվել են Էշլի Ջադը, Անյա Թեյլոր Ջոյը, Ջեննա Էլֆմանը եւ Լայնաս Ռոուչը: Կինոժապավենի ռեժիսորն Է Վիքրամ Գանդին: