ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: