Չինացին հինավուրց տաճարի մանրակերտ է հավաքել կերակրի 15 հազար փայտիկներից
ՀասարակությունՉինաստանի Հեբեյի նահանգի բնակիչը հինավուրց տաճարի փոքրաչափ պատճեն Է պատրաստել կերակրի համար 15 հազար փայտիկներից: Տեսագրությունը, որում ներկայացված Է նրա աշխատանքի արդյունքը, նոյեմբերի 22-ին հրապարակվել Է New China TV-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Մանրակերտի ստեղծման համար Չժան Ցզիմինին պահանջվել Է չորսուկես տարի: Ինչպես նշված Է տեսահոլովակն ուղեկցող գրության մեջ, չինացին աշխատանքում ոչ մի անգամ սոսինձ կամ փայտի լաք չի օգտագործել: