Անվտանգության աշխատակիցը պատռել է խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորի լուսանկարը
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Կառավարության անվտանգության աշխատակիցն այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության դիմաց պատռել է խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի լուսանկարը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուրի մայրը՝ Իրինա Ղազարյանը: Վերջինս պատմել է, որ ինքը կառավարության դիմաց մոտեցել է դատախազության ներկայացուցիչ Արմեն Հարությունյանին եւ այդ պահին էլ անվտանգության աշխատակիցը մոտեցել է իրեն, ձեռքից վերցրել ու պատռել որդու լուսանկարը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին կառավարության դիմաց լարված իրավիճակ է, սեւասգեստ մայրերը պահանջում են, որպեսզի եւ Արմեն Հարությունյանը եւ լուսանկարը պատռած անվտանգության աշխատակիցը դուրս գան եւ ներողություն խնդրեն Իրինա Ղազարյանից:
Նշենք, որ Իրինա Ղազարյանն արդեն մի քանի տարի է պնդում է, որ իր որդուն բանակում սպանել են, անգամ կա վկա ոստիկան, որը գիտի, թե ով է նրան սպանել, սակայն այդ ոստիկանին երկրից դուրս են հանել: