Բակո Սահակյանն Իշխան Զաքարյանի հետ քննարկել է ՀՀ եւ ԼՂՀ վերահսկիչ պալատների փոխգործակցության հարցեր
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ՀՀ եւ ԼՂՀ վերահսկիչ պալատների փոխգործակցությանն առնչվող հարցեր: