Հակառակորդի դիվերսանտներից մեկի դին մեր դիրքերում է
ՀասարակությունYerkir.am-ը գրում է.
Տեղեկացրել էինք, որ այսօր Տավուշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել: Հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հակառակորդը մեր դիրքերում թողել է դիվերսանդներից մեկի դին: Մանրամասները պաշտպանության նախարարությունը կներկայացնի պաշտոնական հաղորդագրությամբ: