Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթարի հետևանքով 59-ամյա ուղևորը մահացել է
ՀասարակությունԵրևան-Մեղրի ճանապարհի 302 կմ-ին դեկտեմբերի 28-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար «ԳԱԶել-2705»-ի: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը՝ 1957 թ. ծնված Կարապետ Լալայանը , մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ Կ. Լալայանը մահացել է:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: