Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգը բարեփոխվում է
ՀասարակությունՊատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգը բարեփոխվում է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Առաջարկվում է գործարկել անկախ հանձնաժողով-դատարան ինստիտուցիոնալ մոդելը՝ օժտ ված համապատասխան գործիքակազմով: Այս մոդելը կբացառի պատիժը կատարող հիմնարկի և անկախ հանձնաժողովի կողմից նույնաբնույթ գործառույթների իրականացումը, կբարձրացնի անկախ հանձնաժողովների արդյունավետությունը»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ կսահմանվեն հստակ չափանիշներ,որոնք կդրվեն և' անկախ հանձնաժողովի, և' դատարանի՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ պատճառաբանված որոշումների հիմքում:
«Ընտրվել են հնարավորինս օբյեկտիվ և չափելի գործոններ, որոնք կարող են նվազագույնի հասցնել չափանիշները գնահատողի սուբյեկտիվիզմը»,-ընդգծեց Ա. Հովհաննիսյանը:
Ըստ բարեփոխվող ընթացակարգի՝ առաջարկվող կարգավորմամբ դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն, այդ թվում՝ ըստ էության բողոքարկելով անկախ հանձնաժողովի որոշումները: Սա բխում է դատապարտյալի լսված լինելու և դատական պաշտպանության սկզբունքներից: Փոփոխության է ենթարկվելու ն աև անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվող ներկայացուցիչների կազմը:
Մասնավորապես՝ անկախ հանձնաժողովի կազմում կընդգրկվեն ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության, առողջապահության, աշխատանքի ևսոցիալական հարցերի նախարարություններից, ՀՀ նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերից, ՀՀ փաստաբանների պալատից և հասարակական կազմակերպությունից: