Հրշեջները մարել են Արմավիրի մարզի Խորոնք գյուղում բռնկված հրդեհը
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 29-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Խորոնք գյուղում այրվում է թռչնանոց:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ այրվում են հանդամասում գտնվող թռչնանոցին հարակից կաթսայատան տանիքից (ընդհանուր 350 քմ) մոտ 130 քմ և էլ. մալուխներ (մոտ 20 մ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.46-ին, մարվել՝ 13.18-ին: