Բքի պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը. Բազմաթիվ ճանապարհների մերկասառույց է
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Վայքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:
Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ դեկտեմբերի 30-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան անանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզի Սիփան, Շենկանի, Ավշեն, Ճարճակիս, Միրաք, Նիգավան համայնքների և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առկա է մառախուղ: