ՃՈ-ն տոնական օրերին իրականացնելու է ուժեղացված ծառայություն
ՀասարակությունՃանապարհային ոստիկանությունը տոնական օրերին իրականացնելու է ուժեղացված ծառայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:
«Հարգելի հայրենակիցներ, առջևում Ամանօրն է և սուրբ ծննդյան տոները: Ճանապարհային ոստիկանությունը այս տարի նույնպես ուժեղացված ծառայություն է իրականացնելու նշված օրերին: Ներողամտություն չի ցուցաբերվելու կարգազանց, առավել ևս ոգելից խմիչք օգտագործած վարորդների նկատմամբ: Ոգելից խմիչք օգտագործած վարորդները կենթարկվեն համապատսխան վարչական իրավախախտման արձանագրության, ավտոմեքենաները կտեղափոխվեն ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ, իսկ ավտոմեքենաներում գտնվող ուղևորներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կուղեկցեն իրենց տուն»,- ընդգծել է Կարապետյանը: