Երևան, 25.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առաջարկը ընդունված է. Աշոտ Ֆարսյան Հունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում Մեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ Կարապետյան Չինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատը Երբ ընտանիքն է պահում ազգը, իսկ պետությունը մոռանում է «խոստովանությունը». «Փաստ» Որևէ առաջընթաց տեսանելի չէ, իսկ ռիսկերը դեռևս մնում են. «Փաստ» Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս Արևմուտքի հետ բարեկամության արդյունքը. «Փաստ» «Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ». կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ»


Ամուր ենք կանգնած ազատ ու անկախ հայրենիք ունենալու և այն շենացնելու ճանապարհին. ԼՂՀ ԱԺ նախագահ

Հասարակություն

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել՝  Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով։

Նրա ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Թանկագի՛ն հայրենակիցներ,

Տարեմուտի նախաշեմին, ինչպես մեզանից յուրաքանչյուրն անհատապես, այնպես էլ խորհրդարանը՝ որպես ժողովրդի ներկայացուցչական մարմին, ամփոփում է անցնող տարվա ձեռքբերումները, վերարժևորում ունեցածն ու նախանշում ապագայի անելիքները:

Անցնող 2016-ը բարդ ու մարտահրավերներով լի էր ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար: Ապրիլին հակառակորդի կողմից հրահրված պատերազմն այն փորձությունն էր, որին արժանապատվորեն դիմակայելով, մենք ապացուցեցինք հայի միասնականության անպարտելիությունն ու աշխարհում մեր լինելիության արդարացի իրավունքը: Անշուշտ, այս փորձությունը հաղթահարեցինք հայոց փառավոր բանակի և նրա քաջարի զինվորների շնորհիվ: Ցավոք, ունեցանք անդառնալի կորուստեր, ովքեր համալրեցին հերոս հայորդիների շարքերը:

Անցնող տարում հանդիսավոր նշելով Արցախի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը՝ ի լուր աշխարհի վերստին փաստեցինք, որ ամուր ենք կանգնած ազատ ու անկախ հայրենիք ունենալու և այն շենացնելու անբեկանելի ճանապարհին: Այս ուղղությամբ կատարեցինք ևս մեկ խորհրդանշական քայլ՝ նախաձեռնելով հանրապետության հետագա զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող սահմանադրական փոփոխությունների գործընթացը:

Բոլորովին վերջերս մենք նշեցինք նաև առաջին խորհրդարանական ընտրությունների քառորդդարյա հոբելյանը՝ հանրագումարի բերելով պառլամենտարիզմի զարգացման  մակարդակը: Օրինաստեղծ աշխատանքի հետ միասին խորհրդարանը քայլեր է ձեռնարկում արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ խարսխելով այն Արցախի միջազգային ճանաչման առաջնահերթությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թևակոխելով նոր 2017 թվական՝ վստահ եմ, որ գալիք տարին ևս Արցախի նորանկախ պատմության մեջ արժևորվելու է նոր հաղթանակներով ու ձեռքբերումներով: Ուստի մաղթում եմ բոլորիս ամուր առողջություն, անսահման եռանդ ու անխաթար հավատ՝ ազատության մեր ապագա ճանապարհին:

Թո՛ղ Աստված պահի ու պահպանի Արցախը, Մայր Հայրենիքը և համայն հայությանը:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Ծովային հսկաները՝ թիրախի տակ. մարդիկ կետերի որսով զբաղվել են 5 000 տարի առաջ Սամարայում 20 աստիճան ցրտին փիղը փախել է կրկեսից և զբոսնել քաղաքի կենտրոնում Առաջարկը ընդունված է. Աշոտ Ֆարսյան«Meta»-ն մեղադրվում է «WhatsApp»-ի անվտանգության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների մեջ. BloombergLEGO-ի գերտարօրինակ Crocs-ի դեբյուտը Փարիզում. երկրպագուներն արդեն մեմեր են ստեղծումՉեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Հորոսկոպ. Նեպտունը փոխում է նշանը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենանՀունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկումՄեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ ԿարապետյանՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը Աֆղանստանում ձնաբքի հետևանքով 61 մարդ է մահացել Տավուշի մարզում «Զիլ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ բեռնատարում հրդեհ է բռնկվել«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարելՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատըԼա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասինՌուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Դիվանագիտությունը լուսանկարվելը չէ. Թրամփ, Ալիև և Դավոս. ի՞նչ է սպասվում ՀայաստանինCaviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն․ զոհվել է առնվազն 7 մարդ, 25-ը վիրավորվել ենԱԺ գործող ռեժիմի ներկայացուցիչները մեծ արագությամբ՝ գործող բոլոր պրոցեդուրաների խախտմամբ, ընդունեցին հակաՀայաՔվե օրենքը, որով ցանկանում են արգելել մեր կառույցի դիտորդական գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԻրինա Շեյքը ապշեցրել է երկրպագուներին բաց լուսանկարներով Երբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով» Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիներիԶինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՊՆՀամակարգը փաթեթավորել են, բայց փաթեթավորման տակ դրել են փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագործել․ Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին 30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասինՄենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ ԿարապետյանԸնդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է Ես հայտարարում եմ, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր է ընդամենը 1 տարում թոշակները դարձնել 150.000 դրամ. Նաիրի ՍարգսյանԵրբ պատգամավորին ստիպված ես օրենք բացատրել. Գոհար ՂումաշյանԱդրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ էր Սոլովյովի «ուզածը». Էդմոն Մարուքյան5-րդ քայլը դեպի Ուժեղ Հայաստան. Շիրազ ՄանուկյանցԱդրբեջանը կարող է թիրախավորել և վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները․ Ավետիք ՔերոբյանՔո կյանքում ամենինչն է դեղին, բայց ժողովուրդը մյուս գույներն էլ է տեսնում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեկ հնարավորություն ունի Հայաստանը 2026-ին. Արսեն ՎարդանյանԻնչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին. Աննա ՂուկասյանՆախկինում իրենց «հայրենիքի պաշտպան» հռչակածներն այսօր լուռ նստած են աթոռներին․ Ցոլակ ԱկոպյանՎերջին արցախցիներին վտարեցի՞ն Ստեփանակերտից Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմԽայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԻնչպես ավտոլվացման կայանը շարժիչային խոտհնձիչ ստեղծելու միտք տվեց. «Փաստ»Դիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը