«Արժանապատիվ խաղաղություն». ԿԳ նախարարի ցանկությունը 2017թ համար
ՀասարակությունԿրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Նոր տարին նշելու էիր ընտանիքով` Հայաստանում:
«Երբ պատասխանատվություն շատ չեմ ունեցել, փորձել ենք նաև դուրս գալ և շատ լավ հանգիստ ենք ունեցել: Մի քանի օր այս տարի էլ կհանգստանանք, բայց արդեն Հայաստանի տարածքում: Մենք ընտանիքով շատ սիրում ենք այդ օրը»,-ասաց նա և նշեց, որ եթե Հայաստանում են մնում, հյուրեր շատ են ունենում:
Լևոն Մկրտչյանը չհիշեց որևէ նվեր, որ խնդրել է Ձմեռ պապիկից, բայց ասաց, որ միշտ ծնողներից ցանկացածը ստացել է:
«Հիմա Աստծուց կխնդրեմ, որ մեր ժողովրդին տա խաղաղություն, բայց արժանապատիվ խաղաղություն»,-ասաց նա: