Հալեպի Կարեն Եփփե հայկական ճեմարանը վերաբացվել է. աշակերտներն իրենք են մաքրել հրթիռակոծության հետքերը
ՀասարակությունՀալեպի Նոր Գյուղ հայաշատ թաղամասում գտնվող հայտնի Կարեն Եփփե հայկական ճեմարանի դռներն առաջին անգամ բացվել են 5-ամյա պատերազմական գործողություններից հետո:
2012թ.-ից ի վեր ինտենսիվ հրթիռակոծության շրջանում գտնվող ճեմարանի աշակերտները փոխադրվել էին Հալեպի այլ հայկական վարժարաններ՝ անվտանգության նկատառումներով:
Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար» հայկական պարբերականը՝ Հալեպի ազատագրումից ի վեր Կարեն Եփփեի սաներն առաջին անգամ կարողացել են կրկին վերադառնալ իրենց ճեմարանն ու սկսել են զբաղվել հրթիռակոծության հետևանքների մաքրմամբ, որից հետո հանդիսավոր արարողությամբ ազդարարվել է ճեմարանի վերաբացումը:







