Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Մեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ» Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»


2017թ. ազատ և լսելի ընտրական ձայնի միջոցով ունենալու ենք ավելի բարգավաճ և ավելի արդար Հայաստան. Գալուստ Սահակյան

Հասարակություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ։ 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ավարտվում է մեր տարեգրության հերթական էջը. մենք շարունակում ենք միասին ստեղծել մեր պատմությունը` Հայաստան երկրի ու հայ ժողովրդի պատմությունը:

25 տարի առաջ` 1991 թվականին, Ամանորի և Սուրբ ծննդի տոներն առաջին անգամ նշեցինք որպես անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։

Այսօր` 2016 թվականին` մեր անկախ պետականության 25-րդ տարում, առավել քան վստահ ենք, որ կայացրել ենք սեփական ինքնիշխան պետություն կառուցելու այն միակ ճիշտ որոշումը, որը, բախտորոշ լինելով երեկ, այդպիսին է մնում այսօրվա ու վաղվա սերունդների համար։

Սիրելի՛ հայրենակիցներ, անկախության անցած ժամանակաշրջանի ոլորաններում հեշտ փուլեր չեն եղել:

2016 թվականը նույնպես իր փորձությունները մատուցեց մեզ, այդ թվում` ապրիլյան քառօրյա պատերազմը, ոստիկանության գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակը, սիրիահայ և հատկապես հալեպցի մեր հայրենակիցների դժվարին ճակատագիրը և այլն: Սակայն, ինչպես միշտ, մենք ոչ միայն արժանապատվորեն հաղթահարեցինք այդ փորձությունները, այլև ամրապնդեցինք վստահությունը մեր ուժերի հանդեպ:

Ամրապնդեցինք մենք ինքներս` հասկանալով, որ ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու:

Ամրապնդեցինք արցախյան ռազմադաշտում` ի դեմս ապրիլյան պատերազմում մեր երիտասարդ նորօրյա հերոսների անձնազոհությունից ծնված հաղթանակի և վերահաստատված խաղաղության:

Ամրապնդեցինք համահայկական դաշտում` վերստին ընդգծելով, որ մեր յուրաքանչյուր հայրենակցի ճակատագիրը Թալիշում, թե՛ Երևանում, Տուլայում, թե՛ Հալեպում բոլորիս հոգածության ու մտահոգության խնդիրն է, որի լուծմանը ձեռնամուխ ենք լինում միասնական ուժերով:

Ամրապնդեցինք քաղաքացիական ըմբռնումներում` գիտակցելով, որ երկրի ներսում խաղաղությունը պակաս կարևոր չէ, որ հայրենիքը սիրելո'ւ համար է, պաշտպանելո'ւ և հզորացնելո'ւ համար, ոչ թե փորձաքար դարձնելու:

Ամրապնդեցինք օրենքի դաշտում` շարունակելով կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունները, փոփոխություններ, որոնք 2017 թվականին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների միջոցով ապահովելու են անցումը պետական կառավարման նոր` խորհրդարանական համակարգի:

Անցնող տարին մեզ ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց համոզվելու ու ցույց տալու, որ գիտենք պետականության արժեքը, որ կարողանում ենք հստակ կողմնորոշվել պատմության և իրականության մեջ, որ ապագային չենք սպասում ձեռքներս ծալած,այլ միշտ ձգտում և շարժվում ենք առաջ:

Սիրելի՛ հայրենակիցներ, առաջընթացի ճանապարհին մեզ ոչ միայն մարտահրավերներ են սպասվում, այլև նոր հնարավորություններ: Մեր ժողովրդի ու մեր պետության ուժը, մեր միասնության ու մեր մշակույթի ուժը հզոր են ցանկացած վտանգից: Մեզնից է կախված, թե ինչպիսին կլինեն վաղվա օրը, գալիք տարին, հաջորդ դարը: 

Մաղթում եմ, որ բոլորս հավատանք ու վստահ լինենք մեր ուժերին, լիարժեք և արժանապատվորեն օգտագործենք մեր հնարավորություններն ու ներուժը, որպեսզի ապագան լինի ավելի անվտանգ ու ավելի ապահով, որպեսզի հաջորդ տարի այս նույն ժամանակ մենք կարողանանք հետ նայել ու անկեղծորեն ասել` անցնող տարին լավ տարի էր:

Համոզված եղեք, որ 2017 թվականին բոլորիս ջանքերի, այդ թվում` ազատ և լսելի ընտրական ձայնի միջոցով ունենալու ենք ավելի բարգավաճ և ավելի արդար Հայաստան, ավելի բարեկեցիկ ապրող և ավելի լավատես քաղաքացի:

Բոլորիդ ցանկանում եմ խաղաղություն և առողջություն:

Թող գալիք տարին ավելի ամրապնդի ու ջերմացնի ձեր ընտանեկան մթնոլորտը, լավատեսությամբ լցնի բոլորիդ հոգիները:

Թող իրական երջանկությունը և հաջողությունը հասանելի ու տեսանելի լինեն բոլորիդ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը+Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՉպետք է լռել, պետք է խոսել Բաքվի ռեժիմի ապօրինի «դատավճիռներից». Էդուարդ ՇարմազանովՍամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՎեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՌեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԸնդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըԱռանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ ԱդամյանԺողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Մեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանՀայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից