Չկա որևէ գին, որը պարտադրելով հակառակորդին՝ մենք կլրացնենք ԶՈւ-ի մեր կորուստը, բայց գինը միշտ լինելու է անհամաչափ. Վիգեն Սարգսյան
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ օրերս Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողություններին ՀՀ Զինված ուժերը, ինչպես միշտ, տվել են համարժեք արձագանք, կատարվել են ինչպես կանխարգելիչ, այնպես էլ պատժիչ միջոցառումներ, և այդ մոտեցումը շարունակվելու է։
«Այնքան ժամանակ մինչև հակառակորդը չհասկանա, որ անիմաստ է փորձել լուծել մի խնդիր, որը այդպես չի լուծվում զինվորական ռազմական ճանապարհով»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ ԶՈւ յուրաքանչյուր կորուստ ժողովրդի և երկրի կորուստն է:
«Չկա որևէ գին, որը պարտադրելով հակառակորդին՝ մենք կլրացնենք այդ կորուստը, բայց գինը միշտ լինելու է անհամաչափ այնքան ժամանակ, որքան դա պահանջվի մինչև վերջ հասցնելու այս գաղափարը հակառակորդին»,-ասել է նա: