Հունվարի 1-2-ին վիճաբանության 7 դեպք է գրանցվել, կան վիրավորներ
ՀասարակությունՀունարի 1-2-ին ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում 60 ահազանգ է ստացել, որոնցից 7-ը՝ վիճաբանություն, վեցը` մարզերում, մեկը` Երեւանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նշված ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար: Ընդհանուր առմամբ գրանցված միջադեպերի հետեւաքնով մարմնական վնասվածք է ստացել 11 մարդ, բարեբախտաբար, մահվան դեպք չկա: